Բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, բնակելի տան ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման նպատակների իրականացման համար
Տեղեկատվություն վարկի տրամադրման որոշման կայացման մասին.
Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`
1․ Հաճախորդը ներկայացրել է արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր,
2․ Հաճախորդն ունի դրական կամ չեզոք վարկային պատմություն,
3․ Հաճախորդն ունի կայուն եկամտի աղբյուր,
4․ Հաճախորդի կողմից ներկայացվող գրավի առարկան համապատասխանում է կազմակերպության կողմից ընդունելի չափանիշներին,
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
1.Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած <<ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման>> կարգի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
4. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ կազմակերպության համար,
5. Հաճախորդի կողմից տրմադրվել է ոչ արժանահավատ տեղեկատվություն,
6.Վարկային հայտը հաստատվել է, սակայն, հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7.Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:
Վարկային պատմության էությունը և կարևորությունը
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկությունը՝
- Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
- Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
- Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները,
- Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները,
- Վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը: Ի դեպ կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝
- Ձեր էթնիկական պատկանելիությունը,
- Քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությանը,
- Նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները,
- Ձեր առողջությանը վերաբերող տվյալներ
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի օգոստոսից սկսած:
Վարկային պատմությունը կարևոր է քանի որ, երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալ սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:
Վարկային զեկույցի հարցման համաձայնությունը <<Գլաձոր ՈՒՎԿ>>ՓԲԸ-ում առանձին փաստաթուղթ է ստորև ներկայացված ձևով` Համաձայնագիր
Մանրամասների համար՝
Վարկային ՍՔՈՐ-ի էությունը և կարևորությունը
Վարկ տրամադրելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները դիտարկում են Ձեր վարկային ՍՔՈՐ-ը։
Սքորը Ձեր գնահատականն է, որը գնահատում է Ձեզ որպես վարկառու, ցույց է տալիս, թե որքան պարտաճանաչ վարկառու եք Դուք։
ՍՔՈՐ-ը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, ուստի, եթե նախկինում վարկեր չեք ունեցել, ապա ՍՔՈՐ գնահատական նույնպես չունեք։
Վարկային ՍՔՈՐ-ի նպատակը մեկն է՝ օգնել վարկ տրամադրողներին(բանկերին, վարկային կազմակերպություններին) հասկանալ, թե որքանով է ռիսկային Ձեզ վարկ տալը։ Բարձր ՍՔՈՐ-ը վկայում է ցածր ռիսկի մասին և հակառակը։ Ուստի բարձր ՍՔՈՐ-ը կարող է Ձեզ օգնել ինչպես վարկ ստանալ-չստանալու հարցում, այնպես էլ ազդեցություն ունենալ անվանական տոկոսադրույքի չափի վրա։
Ներկայումս Հայաստանում կիրառվում է ՍՔՈՐ-ի 3 տեսակ։ ԱՔՌԱ վարկային բյուրոն հաշվարկում է ԱՔՌԱ ու ՖԱՅԿՈ ՍՔՈՐ-երը, իսկ բանկերն ու վարկային կազմակերպությունները օգտվում են դրանցից կամ կիրառում են սեփական սքորինգային համակարգը։
Որպես հաճախորդի սքոր գնահատական «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի կողմից կիրառվում է սեփական սքոր գնահատականը, որի հիմքում ընկած են վարկերի սպասարկման որակը, վարկային պատմության վաղեմությունը, ծանրաբեռնվածությունը (գործող վարկերի քանակ և մնացորդ), նոր վարկային դիմումների քանակը և հաճախականություն , աշխատանքային փորձը, եկամուտների մեծությունը:
Մանրամասների համար՝
Վարկային հարցման ազդեցությունը սքոր գնահատականի վրա
Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:
Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում.
Վարկային հարցման նպատակ | Վարկային հարցման ենթանպատակ | Ազդեցությունը վարկային սքորի վրա |
Նոր վարկային դիմում | Նվազեցնում է | |
Երաշխավոր անձ | Նոր վարկային դիմում | Նվազեցնում է |
Փոխկապակցված անձ | Չի ազդում | |
Գործող վարկի մոնիտորինգ | Չի ազդում | |
Երաշխավոր անձ | – Գործող վարկ – Գործող երաշխավորի մոնիտորինգ |
Չի ազդում |
Յուրաքանչյուր անգամ սպառողի վերաբերյալ վարկային հարցում կատարելիս, եթե այդ հարցումը ազդելու է վարկային սքոր գնահատականի վրա (Ֆայկո, Աքռա կամ սեփական սքոր), ապա <<Գլաձոր ՈՒՎԿ>>ՓԲԸ-ն սպառողին հայտնում է այդ մասին հարցումը կատարելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով հարցման ամսաթիվը, նպատակը (օրինակ` նոր վարկի տրամադրում, վարկի գումարի ավելացում) և տեսակը (վարկային պատմություն թե սքոր), ինչպես նաև տեղեկատվություն կամ հղում վարկային պատմության/վարկային սքորի վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ինտերնետային կայք(եր)ի համապատասխան էջին:
<<Գլաձոր ՈՒՎԿ>>ՓԲԸ-ն վերոնշյալ տեղեկատվությունը սպառողին հայտնում է անվճար` էլեկտրոնային հաղորդագրության միջոցով: Սպառողի վարկային սքորի վրա ազդեցություն ունեցող հարցումներ կատարելիս էլեկտրոնային հաղորդագրության միջոցով այդ տեղեկատվությունն ուղարկելու անհնարինության դեպքում (երբ սպառողը չունի էլեկտրոնային հասցե), <<Գլաձոր ՈՒՎԿ>>ՓԲԸ-ն տեղեկացնում է սպառողին այլ հասանելի եղանակներով (oրինակ. կարճ հաղորդագրության, առձեռն կամ փոստային առաքման միջոցով):
Մանրամասների համար՝
Վարկային պատմության և ՍՔՈՐ-ի բարելավում
- Ինչպես բարելավել վարկային պատմությունը
Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է.
- Բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները:
- Լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները:
- Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:
- Ինչպես բարձրացնել ՍՔՈՐ գնահատականը
ՍՔՈՐ գնահատականը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ շտկել այն նվազելու հիմնական պատճառները։ Մասնավորապես՝ հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները։
Ինչպես նաև՝
- Թեթևացնել վարկային բեռը՝ մարելով գործող վարկերը մասամբ կամ ամբողջությամբ,
- Մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան՝ բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ
- Նվազեցնել տրված երաշխավորությունները՝ կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը։
Մանրամասների համար՝
Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար կատարվող գործողություններ
Վարկի մարումը կատարվում է`
Կանխիկ եղանակով`
անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում (հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ թիվ 42),
Անկանխիկ եղանակով՝
1․ «Արդշինբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 2474602514470000, ԱՄՆ դոլար 2474602514470010,
2․ «ԱյԴի բանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11817068806300, ԱՄՆ դոլար 11817068806301,
3․ «Արցախբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 22325000913900, ԱՄՆ դոլար 22325000913902
4․ «Ամիօբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11500583623036, ԱՄՆ դոլար 11500993230832
5․ Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով` ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը։
Քաղվածքների տրամադրման պայմաններ
<<Գլաձոր ՈւՎԿ>> ՓԲԸ յուրաքանչյուր ամսվա 16-ին անվճար էլեկտրոնային կապի միջոցով (e-mail) սպառողներին է ներկայացնում կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն` ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/05-ի պայմաններին համապատասխան:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ