ԿԱՍԿՈ ապահովագրությունը ենթադրում է տրանսպորտային միջոցի ապահովագրություն ֆիզիկական վնասից և առևանգումից։

Եթե որոշել եք գնել ԿԱՍԿՈ ապահովագրություն Ձեր ավտոմեքենայի համար, մենք կներկայացնենք Ձեզ նշված գործընթացի բոլոր մանրամասները:

Ապահովագրական վճար`

Ապահովագրական վճարը հաշվարկվում է տրանսպորտային միջոցի շուկայան արժեքի
2.5%-ի չափով:

 

Վճարվում է ԿԱՍԿՈ պայմանագրով նույնիսկ եթե.

 

  • տանիքից ընկած աղյուսը վնասել է Ձեր մեքենան
  • փոթորկի հետևանքով մեքենայի վրա ընկել է կողքի ծառը
  • տանիքից ընկած սառցալեզվակը վնասել է մեքենան (օրինակ` լաքաներկային շերտը)
  • ուժեղ կարկուտը կոխկրտել է շարժիչի ծածկոցը և տանիքը
  • կայանատեղում մեքենան քերծել է ուրիշ մեքենա
  • մեքենան նկարազարդվել է փողոցային խուլիգանների կողմից
  • շինհրապարակում վայր է ընկել վերամբարձ կռունկը
  • կայանած մեքենայի կողքով անցնող դեռահասները կռվեցին միմյանց հետ և վնասեցին մեքենան

Եվ սա ընդամենը փոքր մասն է այն վնասների, որ հատուցվում են ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրով:

 

ԿԱՍԿՈ ծրագրի առավելությունները.

 

Քանի որ մեզ մոտ կարելի է ձեռք բերել պայմանագիր 3 -12 ամիս ժամկետով, ապա ավտոմեքենան սեզոնային օգտագործման դեպքում Դուք չեք վճարում ավել ապահովագրավճար և խնայում եք:

 

ԿԱՍԿՈ ապահովագրության ծրագրով հիմնական ռիսկերն են՝ (կամ ապահովագրական պատահարները).

 

1. Ճանապարհատրանսպորտային պատահարՃՏՊ)

2. Անշարժ կամ շարժվող առարկաների (կառույցներ, խոչընդոտներ, կենդանիներ, թռչուններ) վրաերթ (բախում)

3. Ավտոմեքենայի շրջում

4.Մեքենայի վրաինչ-որառարկաներիընկնումծառեր, ձյուն, սառույց և այլն)

5. Դիմացից ընթացող ավտոմեքենայի անիվներիտակիցմանրախճի, քարերի և այլ առարկաներինետումևհաջորդողվնասվածքներ

6. Մեքենայիջրի մեջ ընկնելը

7.Սառույցի տակընկնելը

8. Տարերային աղետ, բացառությամբ երկրաշարժի

9. Հրդեհ (այդ թվում նաևՃՏՊ-իարդյունքում)

10. Պայթյուն

11. Երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողություններ

 

 

ԿԱՍԿՈ-ն պաշտպանում է նաև գողության, կողոպուտի և ավազակության արդյունքում մեքենայի և լրացուցիչ սարքավորումների կորստի ռիսկից:

Պետք է հաշվի առնել, որ կողմերից որևէ մեկը չի կարող իր վրա վերցնել ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն ֆորս-մաժորային իրավիճակների (ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի և այլ տարերային աղետների, ռազմական գործողությունների, քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների, գործադուլների, տնտեսական շրջափակման) համար: Այդ դեպքերում, պայմանագրի պայմանները կարող են չկատարվել կամ հետաձգվել՝ կախված բազմաթիվ հանգամանքներից: