Բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, բնակելի տան ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման նպատակների իրականացման համար

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո, 
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր, 
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում, 
5. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը, 
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
4. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ Կազմակերպության համար,
5. Կազմակերպությունում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի փաստացի մնացորդի վրա՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՜ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՏՈՐԵՎ

Վարկի մարումը կատարվում է

  • կանխիկ եղանակով` անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում
  • անկանխիկ՝
  • «Արդշինբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 2474602514470000, ԱՄՆ դոլար 2474602514470010
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11817068806300, ԱՄՆ դոլար 11817068806301,
  • «Արցախբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 22325000913900,
  • «Ամիօբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11500583623036, ԱՄՆ դոլար 11500993230832
  • Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով, ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը

Քաղվածքների տրամադրման պայմաններ

Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ յուրաքանչյուր ամսվա 16-ին անվճար էլեկտրոնային կապի միջոցով (e-mail) սպառողներին է ներկայացնում կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:

Տեղեկատվական ամփոփագրերից տարբերվող պայմաններով վարկերը տրամադրվում են ընկերության խորհրդի որոշմամբ

January 19th, 2024 at 10:59 am