Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ու Ն

 

Կրեդիտավորման ընդհանուր ծախսի գումարների վերահաշվարկման վերաբերյալ

Հարգելի հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով վարկի վաղաժամկետ մարման ժամանակ կրեդիտավորման պայմանագրերով սահմանված և վճարված միանվագ և պարբերական միջնորդավճարները ենթակա են համամասնորեն նվազեցման և հետ վերադարձման հաճախորդներին: «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից 16.08.2019թ.-ից սկսված այն սպառողական վարկերի մասով, որոնց գծով հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվելու է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ՝ ինչի հետևանքով իրականացվելու է սպասարկման միջնորդավճարներից որոշակի գումարների հետվերադարձ:
Կազմակերպությունում ներկայումս իրականացվում են համալիր միջոցառումներ վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման ուղղությամբ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել մինչև 31.12.2021թ.-ը, իսկ գումարների հետվերադարձի մեկնարկը նախատեսվում է սկսել 10.01.2022թ.-ից:

Գործընթացի կազմակերպման հետագա մանրամասների վերաբերյալ վարկային կազմակերպությունը հավելյալ տեղեկատվություն կհրապարակի իր ինտերնետային պաշտոնական կայքում:

* * *

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի հաճախորդները արդեն կարող են վճարումներ կատարել Telcell տերմինալների և Telcell Wallet-ի միջոցով՝ վարկային կազմակերպությունների ցանկից ընտրելով «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով համապատասխան վարկային կոդը, որը գտնվում է վարկի պայմանագրի առաջին էջում:
Խնայիր ժամանակդ, վճարիր օնլայն:

* * *

Հարգելի Հաճախորդնե՛ր,
Հորդորում ենք վարկի մարումները կատարել Telcell վճարային տերմինալներով, իսկ կազմակերպություն այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր կրելով դիմակ և ձեռնոց, և պահպանել սոցիալական հեռավորություն՝ առնվազն 1,5 մետր։

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

December 20th, 2023 at 12:49 pm