«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերությունից ՀՀ ԿԲ-ի Խորհրդի 01.07.2003թ. թիվ 224Ա որոշմամբ վերագրանցվել է «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի, որը հանդիսանում է «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերության իրավահաջորդը (լիցենզիա թիվ 5 , գրանցման վկայական` թիվ 5):

«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, իր կանոնադրության և կանոնակարգերի իրավունք ունի իրականացնելու ունիվերսալ վարկային կազմակերպություններին բնորոշ բոլոր գործառնությունները: Ընկերությունը իր գործունեության ընթացքում համագործակցում է բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ վճարահաշվարկային հաստատությունների հետ, հաճախորդներին պատշաճ և որակյալ մակարդակով սպասարկելու նպատակով կնքում է պայմանագրեր:

Ընկերությունը տրամադրում է վարկեր և ֆինանսական խորհրդատվություն ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով և արտարժույթով`

• հիփոթեքային վարկեր` անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով
• բիզնես վարկեր
• սպառողական վարկեր:

Ընկերության հիմնադիրները ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1 616 700 հազ ՀՀ դրամ:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Ընկերության ընդհանուր գործունեությունը կառավարվում է Ընկերության խորհրդի, իսկ ընթացիկ գործունեությունը գործադիր տնօրենի կողմից:

Ընկերության խորհուրդը բաղկացած է 4 անդամից, հետևյալ կազմով`

– խորհրդի նախագահ – Արման Աբրահամյան
– խորհրդի անդամ – «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն Աննա Դարբինյան
– խորհրդի անդամ – Էդիտա Գաբրիելյան
– խորհրդի անդամ  – Արտակ Մարտիրոսյան

31.03.2024թ. դրությամբ ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 2 764 678 հազ. դրամ, ընդհանուր պարտավորությունները`  182 326 հազ. դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 2 582 352 հազ. դրամ:

31.03 2024թ դրությամբ աշխատակիցների թվաքանակը 15 է:

 

Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում վարկային կազմակերպության կողմից չի կիրառվում և այն պայմանավորված և կապակցված է.

 

  1. վարկի նպատակից,
  2. հաճախորդի վարկունակությունից,
  3. հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից,
  4. վարկային ռիսկի գնահատումից,
  5. ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից:

 

Տրամադրվող վարկերի ժամկետը

 

  1. կարճաժամկետ վարկեր`  1 ամսից մինչև 1 տարի մարման ժամկետով
  2. երկարաժամկետ վարկեր` 1-15 տարի մարման ժամկետներով:

 

Տոկոսադրույքի հաշվարկման կարգը

 

Վարկի օգտագործման համար վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից` փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունել 360 օր:

Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում: Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանվում է վարկային պայմանագրի կամ մարման   գրաֆիկի համաձայն:

Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրերին` հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ:

 

Վարկային պարտավորության մարումները

 

Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում, անուիտետ եղանակով, որի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են:

Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրված վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն:

Վարկային պարտավորության մարումները կատարվում են հաշվապահության կողմից հետևյալ հերթականությամբ`

  1. դատական ծախսերի գումարը (առկայության դեպքում),
  2. գրավի իրացման ծախսերը (առկայության դեպքում),
  3. հաշվարկված տույժեր,
  4. հաշվարկված տոկոսներ,
  5. վարկի մայր գումար:

 

Վարկային պայմանագրի դադարեցում

 

Վարկային կազմակերպությունը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի  գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե`

  1. վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով    նախատեսված որևէ վճար,
  2. վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում,
  3. եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է,
  4. եթե վարկային կազմակերպության հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ` դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարացում, ընկերության վերակազմավորում,
  5. եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց,
  6. եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը:

 

Ժամկետանց վարկ և ժամկետանց տոկոս

 

  • Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
  • Վարկը ժամկետանց անցնելու օրվանից անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում, և, միաժամանակ, ժամկետանց գումարի մնացորդի նկատմամբ կիրառվում է տույժ՝ օրական 0.06%-ը:
  • Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվում է տույժ՝ օրական 0.07%:

 

Վարկային գործի վերաբերյալ բացասական եզրակացության հիմքերն են.

 

  1. դիմելու պահին հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության արդյունքների անհամապատասխանությունը սույն կարգի և այլ իրավական ակտերի չափանիշների,
  2. ներկայացված ծրագրի անբավարար շահութաբերությունը և բարձր ռիսկայնությունը,
  3. վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորումը,
  4. ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
  5. վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը,
  6. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրի կողմից տրված բացասական վարկային պատմությունը,
  7. հաճախորդի գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտումը կամ վնասումը,
  8. այլ պատճառներ:

 

Ապահովվածությունը

 

Վարկային կազմակերպությունը տրամադրում է ապահովություն ունեցող վարկեր: Տրամադրված վարկերը համարվում են ապահովվածություն ունեցող եթե բավարարված են հետևյալ պայմաններից գոնե մեկը.

  1. ապահովված են գրավով կամ վարկային կազմակերպության կողմից ընդունելի երաշխավորությունով, որի հետ կնքված է երաշխավորության պայմանագիր,
  2. ապահովված են վարկի վերադարձելիությունը հիմնավորող գործարար ծրագրով, պայմանագրերով կամ այլ հիմնավոր փաստաթղթերով,
  3. ապահովված են վարկառուի ֆինանսական վիճակը բնութագրող բավարար տեղեկատվությամբ,
  4. ապահովված են վարկառուի ֆինանսական հոսքը բնութագրող բավարար տեղեկատվությամբ:

 

Վարկային կազմակերպության համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ`

 

  • անշարժ գույք` հողամասեր, շենքեր շինություններ, բնակարաններ, առանձնատներ.
  • հիմնական միջոցներ,
  • շրջանառու միջոցներ,
  • ավտոմեքենաներ,
  • պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր,
  • ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը,

 

Վարկային կազմակերպության համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ`

 

  • շրջանառությունից հանված գույքը,
  • անբաժանելի գույքի առանձին մասերը
  • վարձակալության իրավունքը,
  • այլ պայմանագրով այլ ֆինանսական կազմակերպություններում արդեն գրավադրված գույքը քաղաքային գյուղական և թաղային համայնքների, սեփականության իրավունքով պատկանող գույքը:

 

Գրավադրված գույքի իրացում

 

  • գրավադրված գույքը իրացվում /վաճառվում/ է հրապարակային սակարկությունների միջոցով` <<Հրապարակային սակարկությունների մասին>>  ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  • նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավատուի և գրավառուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման /վաճառքի/ այլ կարգ:
  •  գույքի իրացման /վաճառքի/ դեպքում գրավատուն նախապես գրավոր տեղեկացվում է գրավառուի կողմից:
  • վարկային կազմակերպության համաձայնությամբ գրավատուն իրավունք ունի իրացնել գույքը: Իրացման արդյունքում գումարը առաջնահերթ ուղղվում է վարկային պարտավորության մարմանը:
April 15th, 2024 at 4:06 pm