ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)

 

«Գլաձոր» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ): ԱՊՊԱ-ի հիմնական խնդիրը տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանության երաշխավորումն է: Ապահովագրավճարը կարելի է հաշվարկել օգտագործելով հետևյալ հաշվիչը:

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնում վարկային կազմակերպությունում իրականացնել ԿԱՍԿՈ և ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) և ստանալ Հայաստանի հանրապետության առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ կտրոններ: Քաղաքացիներից ընդամենը պահանջվում է այցելել վարկային կազմակերպություն և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիրը,
  • սոցիալական քարտը,
  • ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայական
  • ավտոմեքենայի սեփականության վկայականը
  • ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: