Առաքելությունը, գործունեության նպատակը
- Ընկերության հիմնական առաքելություն է մատուցել բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող վարկային և խորհրդատվական ծառայություններ, գրավել կայուն և առաջնային դիրքեր վարկավորման շուկայում` ընձեռելով հաճախորդներին հնարավորություն բարելավել իրենց կյանքը:
- Ընկերության առաքելությունն է` օգտագործելով բանկային համակարգի զարգացման նոր տեխնոլոգիաները, ստեղծելով վարկային կազմակերպություն – հաճախորդ հարաբերությունների յուրօրինակ բիզնես մշակույթ, մատուցել ժամանակակից, բարձրակարգ եւ որակյալ բանկային ծառայություններ:
Ընկերության նպատակն է`
• առաջնակարգ ծառայությունների և որակյալ սպասարկման շնորհիվ հասնել հաճախորդների առավելագույն բավարարվածությանը
• ստեղծել արդյունավետ և նպատակասլաց աշխատակիցներից կազմված «թիմ»
• ապահովել և պահպանել վարկային պորտֆելի բարձր որակ
• ապահովել կայուն և երկարաժամկետ եկամուտ մեր բաժնետերերի համար
• փոքր և միջին ձեռներեցության ոլորտում ազատ և արդար առողջ մրցակցային դաշտի ձևավորում, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
• օժանդակել այն տնտեսական ծրագրերի իրագործմանը, որոնց համար անհասանելի,կամ դժվար հասանելի են ֆինանսական այլ աղբյուրներ
• աշխատատեղերի ստեղծում