Վարկերի տրամադրման աշխարհագրական շրջանակըՀայաստանի Հանրապետություն
Վարկի ձևակերպման վայրՀՀ, ք. Երևան, Չարենցի փող. 1Բ
Վարկառու23-65 տարեկան ՀՀ քաղաքացի
Տրամադրվող գումարի մեծությունընվազագույնը` 15,1 մլն ՀՀ դրամ, առավելագույնը` 40մլն ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույքը16%-22%
Փաստացի տոկոսադրույք18.0%-80.8%
Վարկի ժամկետը1 ամսից մինչև 180 ամիս
Վարկի գումարի և տոկոսագումարի մարումներըԱմսական, անուիտետ* եղանակով
Վարկային հաշվի սպասարկման և գումարի տրամադրման միջնորդավճարները1. Վարկային հայտի ուսումնասիրության վճար` միանվագ 25 հազ. ՀՀ դրամ;
2. վարկի սպասարկման միջնորդավճար`վարկի պայմանագրային գումարի 2.5% միանվագ, վճարը գանձվում է վարկի տրամադրման պահին;
3. Վարկի տրամադրում (կանխիկ կամ անկանխիկ)` 0.5% տրամադրվող գումարից:
Վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համարտուգանք՝ մարվող մայր գումարի

ա. 3%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 1-2 տարիների ընթացքում

բ. 1%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 3-րդ և ավելի տարիների ընթացքում
Վարկառուի այլ ծախսերԳրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման և ձևակերպման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր**
Վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոցներըԱնշարժ կամ շարժական գույք ( մինչև 15 տարվա արտադրության ավտոմեքենաներ), պատրաստի արտադրանք, շուկայական արժեքի առավելագույնը 70%-ի չափով, երաշխավորություն ***
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետըՄինչև 3 աշխատանքային օր
Տոկոսագումարների հաշվարկման կարգըՏարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի փաստացի մնացորդի դիմաց
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժԱնվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժԺամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07%
Լրացուցիչ ծառայություններ

Վարկային պայմանագրերի երկարաձգման համար վճարվում է սակագին՝ 20000 ՀՀ դրամ գումարի չափով

Վարկի մարման ժամանակացույցի փոփոխության համար վճարվում է սակագին՝ 5000 ՀՀ դրամ գումարի չափով
Գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ անվանափափոխության, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքի / համաձայնության/ համար, ինչպես նաև գրավի առարկայի հետ կապված այլ գործարքների դեպքում վճարվում է սակագին 20000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ):
այլ ծառայությունների դեպքում (հասցեի փոփոխություն,նոր անձի հաշվառում և այլ) վճարվում է սակագին 5000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ) գումարի չափով:
Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթերըՀամաձայն «Սպառողական վարկերի տրամադրման» կարգի հավելված 2-ի

*Անուիտետ վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա հանդիսացող գույքը, որի հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:

** Գրավի գնահատման, նոտարական վավերացման, պետական գրանցման, ապահովագրման ծախսերի գնային միջակայք

N Ծառայության անվանումը

Մատուցվող ծառայության գնային միջակայք (ՀՀ դրամ)

1. Անշարժ գույքի գնահատում 5.000-15.000
2. Շարժական գույքի գնահատում 3.000-10.000
3. Շարժական գույքի ապահովագրում Գույքի շուկայական արժեքի 2.5%
4. Գրավի պայմանագրի նոտարական վավերացում 10.000 – 15.000
5. Հիփոթեքի (անշարժ գույքի) գրավի պետական գրանցում 36.700
6. Շարժական գույքի պետական գրանցում 0 – 5.000

 

*** Անշարժ և շարժական գույք, 3-րդ անձի երաշխավորություն, պատրաստի արտադրանք, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ եղանակներ:

Երաշխավորության պայմանագրում երաշխավորը ձեռագրով նշում է. «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում )  երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում)   —– — գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ նրա կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
  • ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
  • ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏՔԸ ՉԾԱԾԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ:
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔԻ «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԲԱԺՆԻ “ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ” ՕՐԵՆՔՈՒՄ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ Ի ՕԳՈՒՏ ՍՊԱՌՈՂԻ
  • ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» WWW.FININFO.AM ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՑ:
  • «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
  • ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ` ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

null
December 26th, 2019 at 7:15 pm