ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ՝ ընկերության 2025 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ արտաքին աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք՝
- չեն հանդիսանում «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքների կրողներ,
- հանդիսանում են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի անդամներ,
- ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսա-բանկային (կամ վարկային) ոլորտում աուդիտորական ծառայությունների մատուցման ուղղությամբ
- (միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների համար նշված պահանջը կարող է չկիրառվել),
- ապահովում են, որ աուդիտ իրականացնող պատասխանատու աուդիտորը՝
- լինի մասնագիտացված կառույցի անդամ,
- ունենա ֆինանսա-վարկային կազմակերպությունների աուդիտի առնվազն 3 տարվա փորձ,
- ունենա մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում, ինչպես նաև միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օր.՝ ACCA, CPA, CIA և այլն)։
Մրցույթի մասնակիցները ներկայացնում են տեխնիկական և ֆինանսական հայտեր։
Տեխնիկական հայտում պետք է ներկայացնել՝
- մատուցվող ծառայությունների նկարագրությունը,
- աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները,
- նախորդ հաշվետու տարվա ընթացքում աուդիտ իրականացված ֆինանսա-վարկային կազմակերպությունների ցանկը,
- աուդիտին ներգրավված մասնագետների (այդ թվում՝ խմբի ղեկավարի) անունները, մասնագիտական որակավորումները, փորձն ու քանակը,
- այլ տեղեկություններ, որոնք մասնակցի հայեցողությամբ կարող են հաստատել մատուցվող ծառայությունների որակը։
Ֆինանսական հայտում պետք է ներկայացնել՝
- աուդիտի իրականացման ընդհանուր արժեքը (ներառյալ բոլոր տեսակի հարկերը և ծախսերը),
- վճարման եղանակը և պայմանները։
Հայտերի ներկայացման կարգը՝
Մրցութային փաթեթները ներկայացվում են կնքված ծրարով «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գրասենյակ՝ ք. Երևան, Չարենցի փողոց, 1բ, թիվ 41 տարածք:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ը (ներառյալ)՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09:30-ից 17:30։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝ (+374 10) 55-15-15, (+374 91) 57-76-50 հեռախոսահամարներով կամ այցելել ընկերության պաշտոնական կայք՝ www.gladzoruco.am։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈւՆ
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ կապված «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ կողմից ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ N 42 հասցեում իրականացվող կապիտալ շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման հետ, ընկերության գործունեության հասցեն 19․03․2025թ․-ից տեղափոխվել է ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ N 41, որը գտնվում է անմիջապես նախկին գործունեության հասցեի նկուղային հարկում։
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ ընկերության տարածք՝ ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ N 41, գրել info@gladzoruco.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (010) 55-15-15 հեռախոսահամարով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ու Ն
Կրեդիտավորման ընդհանուր ծախսի գումարների վերահաշվարկման վերաբերյալ
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով վարկի վաղաժամկետ մարման ժամանակ կրեդիտավորման պայմանագրերով սահմանված և վճարված միանվագ և պարբերական միջնորդավճարները ենթակա են համամասնորեն նվազեցման և հետ վերադարձման հաճախորդներին: «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից 16.08.2019թ.-ից սկսված այն սպառողական վարկերի մասով, որոնց գծով հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվելու է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ՝ ինչի հետևանքով իրականացվելու է սպասարկման միջնորդավճարներից որոշակի գումարների հետվերադարձ:
Կազմակերպությունում ներկայումս իրականացվում են համալիր միջոցառումներ վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման ուղղությամբ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել մինչև 31.12.2021թ.-ը, իսկ գումարների հետվերադարձի մեկնարկը նախատեսվում է սկսել 10.01.2022թ.-ից:
Գործընթացի կազմակերպման հետագա մանրամասների վերաբերյալ վարկային կազմակերպությունը հավելյալ տեղեկատվություն կհրապարակի իր ինտերնետային պաշտոնական կայքում:
* * *
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի հաճախորդները արդեն կարող են վճարումներ կատարել Telcell տերմինալների և Telcell Wallet-ի միջոցով՝ վարկային կազմակերպությունների ցանկից ընտրելով «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով համապատասխան վարկային կոդը, որը գտնվում է վարկի պայմանագրի առաջին էջում:
Խնայիր ժամանակդ, վճարիր օնլայն:
* * *
Հարգելի Հաճախորդնե՛ր,
Հորդորում ենք վարկի մարումները կատարել Telcell վճարային տերմինալներով, իսկ կազմակերպություն այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր կրելով դիմակ և ձեռնոց, և պահպանել սոցիալական հեռավորություն՝ առնվազն 1,5 մետր։
