Մենք առաջակում ենք ապահովագրական վկայագրեր արտասահման մեկնող քաղաքացիների համար: Նմանատիպ ապահովագրությունը կօգնի Ձեզ ոչ միայն խնայել Ձեր փողերը, այլ նաև ճիշտ ընտրել արտասահմանում բուժհաստատություն և ազատվել ավելորդ սթրեսից:

Որտեղ էլ գտնվի զբոսաշրջիկը, ապահովագրության պայմանագրով մեր ընկերությունը երաշխավորում է նրան.

  • շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրում
  • բազմատեսակ բժշկական ծառայությունների տրամադրում
  • բուժհաստատության մասնագետի այցելության կազմակերպում
  • բոլոր վարչական հարցերի կարգավորում
  • բժշկական անձնակազմի հետ փոխգործակցության հարցում աջակցություն:

Արտասահման մեկնողների (աջակցության) ապահովագրական վկայագրով հատուցվում են հետևյալ ծախսերը.

  • Բժշկական ծախսեր կապված շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրման, ինչպես նաև ամբուլատոր և ստացիոնար բուժման
  • Ապահովագրված անձի բուժտրանսպորտային ծախսեր, շտապ օգնության մեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցով մոտակա բուժհաստատաություն տեղափոխում, ինչպես նաև տեղափոխում Հայաստանի տարածք բուժման ավարտից հետո
  • Մահվան դեպքում աճյունի հայրենադարձման համար նախատեսված ծախսեր
  • Ապահովագրական պատահարի վերաբերյալ ապահովագրական գործակալի հետ հեռախոսով կապվելու համար ծախսեր
  • Ապահովագրության պայմանագրով նախատեսված սահմանաչափի շրջանակներում անհետաձգելի ատամնաբուժական օգնության տրամադրման հետ կապված ծախսեր
  • Արտակարգ իրավիճակում բարեկամի ժամանում արտասահման` Ձեզ մոտ
  • Առանց խնամքի մնացած Ձեր անչափահաս երեխաների Հայաստան էվակուացիայի հետ կապված ծախսերը: