ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ 
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գլաձոր ՈՒՎԿ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ՝ ընկերության 2025 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ արտաքին աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար։

 Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք՝

  1. չեն հանդիսանում «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքների կրողներ,
  2. հանդիսանում են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի անդամներ,
  3. ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսա-բանկային (կամ վարկային) ոլորտում աուդիտորական ծառայությունների մատուցման ուղղությամբ
  4. (միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների համար նշված պահանջը կարող է չկիրառվել),
  5. ապահովում են, որ աուդիտ իրականացնող պատասխանատու աուդիտորը՝
  • լինի մասնագիտացված կառույցի անդամ,
  • ունենա ֆինանսա-վարկային կազմակերպությունների աուդիտի առնվազն 3 տարվա փորձ,
  • ունենա մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում, ինչպես նաև միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օր.՝ ACCA, CPA, CIA և այլն)։

Մրցույթի մասնակիցները ներկայացնում են տեխնիկական և ֆինանսական հայտեր։

Տեխնիկական հայտում պետք է ներկայացնել՝

  1. մատուցվող ծառայությունների նկարագրությունը,
  2. աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները,
  3. նախորդ հաշվետու տարվա ընթացքում աուդիտ իրականացված ֆինանսա-վարկային կազմակերպությունների ցանկը,
  4. աուդիտին ներգրավված մասնագետների (այդ թվում՝ խմբի ղեկավարի) անունները, մասնագիտական որակավորումները, փորձն ու քանակը,
  5. այլ տեղեկություններ, որոնք մասնակցի հայեցողությամբ կարող են հաստատել մատուցվող ծառայությունների որակը։

Ֆինանսական հայտում պետք է ներկայացնել՝

  1. աուդիտի իրականացման ընդհանուր արժեքը (ներառյալ բոլոր տեսակի հարկերը և ծախսերը),
  2. վճարման եղանակը և պայմանները։

 

Հայտերի ներկայացման կարգը՝

Մրցութային փաթեթները ներկայացվում են կնքված ծրարով «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գրասենյակ՝ ք. Երևան, Չարենցի փողոց, 1բ, թիվ 41 տարածք:

Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ը (ներառյալ)՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09:30-ից 17:30։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝ (+374 10) 55-15-15, (+374 91) 57-76-50 հեռախոսահամարներով կամ այցելել ընկերության պաշտոնական կայք՝ www.gladzoruco.am։

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈւՆ

 

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ կապված «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ կողմից  ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ N 42 հասցեում իրականացվող կապիտալ շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման հետ, ընկերության գործունեության հասցեն 19․03․2025թ․-ից տեղափոխվել է ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ N 41, որը գտնվում է անմիջապես նախկին գործունեության հասցեի նկուղային հարկում։

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ ընկերության տարածք՝ ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ N 41, գրել info@gladzoruco.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (010) 55-15-15 հեռախոսահամարով:

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ու Ն

 Կրեդիտավորման ընդհանուր ծախսի գումարների վերահաշվարկման վերաբերյալ

 

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով վարկի վաղաժամկետ մարման ժամանակ կրեդիտավորման պայմանագրերով սահմանված և վճարված միանվագ և պարբերական միջնորդավճարները ենթակա են համամասնորեն նվազեցման և հետ վերադարձման հաճախորդներին: «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից 16.08.2019թ.-ից սկսված այն սպառողական վարկերի մասով, որոնց գծով հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվելու է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ՝ ինչի հետևանքով իրականացվելու է սպասարկման միջնորդավճարներից որոշակի գումարների հետվերադարձ:
Կազմակերպությունում ներկայումս իրականացվում են համալիր միջոցառումներ վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման ուղղությամբ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել մինչև 31.12.2021թ.-ը, իսկ գումարների հետվերադարձի մեկնարկը նախատեսվում է սկսել 10.01.2022թ.-ից:

Գործընթացի կազմակերպման հետագա մանրամասների վերաբերյալ վարկային կազմակերպությունը հավելյալ տեղեկատվություն կհրապարակի իր ինտերնետային պաշտոնական կայքում:

* * *

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի հաճախորդները արդեն կարող են վճարումներ կատարել Telcell տերմինալների և Telcell Wallet-ի միջոցով՝ վարկային կազմակերպությունների ցանկից ընտրելով «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով համապատասխան վարկային կոդը, որը գտնվում է վարկի պայմանագրի առաջին էջում:
Խնայիր ժամանակդ, վճարիր օնլայն:

* * *

Հարգելի Հաճախորդնե՛ր,
Հորդորում ենք վարկի մարումները կատարել Telcell վճարային տերմինալներով, իսկ կազմակերպություն այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր կրելով դիմակ և ձեռնոց, և պահպանել սոցիալական հեռավորություն՝ առնվազն 1,5 մետր։

October 9th, 2025 at 11:15 am