Վարկերի տրամադրման աշխարհագրական շրջանակըՀայաստանի Հանրապետություն
Վարկառու23-65 տարեկան ՀՀ քաղաքացի
Տրամադրվող գումարի մեծությունը100.000-5.000.000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույքը18%-22%
Փաստացի տոկոսադրույք20.39%-25.33%
Վարկի ժամկետը1-5 տարի
Վարկի գումարի և տոկոսագումարի մարումներըԱմսական, հաճախորդի ընտրությամբ՝ հավասարաչափ կամ անուիտետ* եղանակով
Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներըՎարկի փաստացի մնացորդի դիմաց կիրառվում է ամսական վճար՝ 0.04% ամսական
Վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համարՏուգանք չի կիրառվում
Երաշխավոր անձանց առկայությունԿազմակերպությունը կարող է պահանջել 1-2 ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն
Վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոցներըՀաճախորդը և երաշխավորները պետք է ունենան փաստաթղթավորված եկամուտներ
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետըՄինչև 3 աշխատանքային օր
Տոկոսագումարների հաշվարկման կարգըՏարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի փաստացի մնացորդի դիմաց
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժԱնվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժԺամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07%
Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթերըՀամաձայն «Սպառողական վարկերի տրամադրման» կարգի հավելված 2-ի
Վարկի ձևակերպման վայրՀՀ, ք. Երևան, Չարենցի փող. 1Բ
Վարկի մարումըՎարկի մարումը կատարվում է՝
կանխիկ եղանակով` անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում
անկանխիկ՝  վարկային պայմանագրում նշված վարկային կազմակերպության բանկային հաշիվներին
Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով, ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը

*Անուիտետ վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

Երաշխավորության պայմանագրում երաշխավորը ձեռագրով նշում է. «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում )  երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում)   —– — գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ նրա կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
  • ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔԻ «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԲԱԺՆԻ “ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ” ՕՐԵՆՔՈՒՄ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ Ի ՕԳՈՒՏ ՍՊԱՌՈՂԻ:
  • ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» WWW.FININFO.AM ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՑ:
  • «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
  • ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ  ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
  • ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ԱՌԱՆՑ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԵԹԵ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ (ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ):ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿՐԵԴԻՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻՆ ՎՃԱՐԵԼ ՏՈԿՈՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ:
  • ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ (ՄԱՐԵԼՈՒ)՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ, ԹԵ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ ՈՉ:
  • ՍՊԱՌՈՂՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ; ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ՈՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՆ Է FSM.AM: ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ:

null
July 25th, 2023 at 12:06 pm