Ֆիզիկական անձանց վարկային գծերի տրամադրման տեղակատվական ամփոփագիր
Վարկերի տրամադրման աշխարհագրական շրջանակը | Հայաստանի Հանրապետություն |
---|---|
Վարկառու | 23-65 տարեկան ՀՀ քաղաքացի |
Տրամադրվող գումարի մեծությունը | 3.000.000-50.000.000 ՀՀ դրամ |
Տարեկան անվանական տոկոսադրույքը | 18%-22% |
Տարեկան տոկոսադրույքը վարկային գծի չօգտագործված մնացորդի դիմաց | 3% |
Փաստացի տոկոսադրույք | 19.6%-29.9% |
Վարկի ժամկետը | 1-5 տարի |
Սահմանաչափի նվազում | Վարկային պայմանագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն |
Վաղաժամկետ մարման դիմաց կիրառվող տույժ | Չի կիրառվում |
Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարները | Վարկի փաստացի մնացորդի դիմաց կիրառվում է ամսական վճար. -մինչև 10 մլն դր-0.04% ամսական -մինչև 20մլն դր -0.02% ամսական -սկսած 20մլն դր-0.01% ամսական |
Վարկառուի այլ ծախսերը | Գրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման և ձևակերպման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր* |
Վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոցները | Գրավ (անշարժ կամ շարժական գույք. ապահովվածության` գնահատված շուկայական արժեքի, առավելագույնը 70%-ի չափով), երաշխիք, երաշխավորություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ եղանակներ |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը | Տարեկան անվանական տոկոսադրույքով` օգտագործված և չօգտագործված մնացորդների դիմաց |
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժ | Անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տույժ՝ օրական 0.06% |
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժ | Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07% |
Լրացուցիչ ծառայություններ | Պայմանագրի գործողության ընթացքում 1 ամիսը չգերազանցող ժամանակահատվածում անվճար քաղվացքի տրամադրում Վարկային պայմանագրերի երկարաձգման համար վճարվում է սակագին՝ 20000 ՀՀ դրամ գումարի չափով Վարկի մարման ժամանակացույցի փոփոխության համար վճարվում է սակագին՝ 5000 ՀՀ դրամ գումարի չափով Գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ անվանափափոխության, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքի / համաձայնության/ համար, ինչպես նաև գրավի առարկայի հետ կապված այլ գործարքների դեպքում վճարվում է սակագին 20000 ՀՀ դրամ(այդ թվում ԱԱՀ): Այլ ծառայությունների դեպքում (հասցեի փոփոխություն,նոր անձի հաշվառում և այլ) վճարվում է սակագին 5000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ) գումարի չափով: |
Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթերը | Համաձայն «Ձեռնարկատիրական գործունեության վարկավորման» կարգի հավելված 2-ի |
Վարկի ձևակերպման վայր | ՀՀ, ք. Երևան, Չարենցի փող. 1Բ |
Վարկի մարումը | Վարկի մարումը կատարվում է՝ կանխիկ եղանակով` անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում անկանխիկ՝ վարկային պայմանագրում նշված վարկային կազմակերպության բանկային հաշիվներին Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով, ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը |
Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա հանդիսացող գույքը, որի հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:
** Գրավի գնահատման, նոտարական վավերացման, պետական գրանցման, ապահովագրման ծախսերի գնային միջակայք
N | Ծառայության անվանումը |
Մատուցվող ծառայության գնային միջակայք (ՀՀ դրամ) |
1. | Անշարժ գույքի գնահատում | 5.000-15.000 |
2. | Շարժական գույքի գնահատում | 3.000-10.000 |
3. | Շարժական գույքի ապահովագրում | Գույքի շուկայական արժեքի 2.5% |
4. | Գրավի պայմանագրի նոտարական վավերացում | 10.000 – 15.000 |
5. | Հիփոթեքի (անշարժ գույքի) գրավի պետական գրանցում | 36.700 |
6. | Շարժական գույքի պետական գրանցում | 0 – 5.000 |
Վարկի մարումը կատարվում է
- կանխիկ եղանակով` անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում
- անկանխիկ՝
- «Արդշինբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 2474602514470000, ԱՄՆ դոլար 2474602514470010
- «ԱյԴի բանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11817068806300, ԱՄՆ դոլար 11817068806301,
- «Արցախբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 22325000913900,
- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11500583623036, ԱՄՆ դոլար 11500993230832
- Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով, ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
- ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
- ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏՔԸ ՉԾԱԾԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ:
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔԻ «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԲԱԺՆԻ “ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ” ՕՐԵՆՔՈՒՄ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ Ի ՕԳՈՒՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ:
- ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» WWW.FININFO.AM ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՑ:
- «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
- ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ(ՄԻՆՉԵՎ 15ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ) ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ (ՄԻՆՉԵՎ 15ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ) ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԵԹԵ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ (ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ):ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿՐԵԴԻՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻՆ ՎՃԱՐԵԼ ՏՈԿՈՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ:
- ՍՊԱՌՈՂՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ (ՄԻՆՉԵՎ 10ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ; ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ՈՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՆ Է FSM.AM: ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ:
Վարկերի տոկոսադրույքների հաշվարկման կարգ