ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
Ձեր պահանջով «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն կտրամադրի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 1 հոդվածի 3-րդ մասով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները:
Նշված օրենքները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
<<Բանկերի և բանկային գործունեության մասին>> ՀՀ օրենք
<<Վարկային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենք։
Վերոնշյալ տեղեկությունները Ձեզ կտրամադրվեն Ձեր գրավոր դիմումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, անվճար, հաճախորդի նախընտրած եղանակով։
Ցանկացած հարցերի, բողոք-պահանջի, ինչպես նաև առաջարկությունների դեպքում կարող եք դիմել հետևյալ հասցեով, հեռախոսահամարներով և էլ-փոստի հասցեով՝
Ընկերության գլխամասային գրասենյակի հասցեն է`
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0025, Չարենցի փողոց թիվ 1բ թիվ 42
Ընկերության աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամերը` 09:30-18:00:
Տեղեկատու հեռախոս` (010) 55-15-15
էլ-փոստ՝ info@gladzoruco.am:
<<Ինչ անել, եթե բողոք ունեք>> ձևաթուղթ
Հաճախորդների դիմում-բողոքների և բողոք պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման կարգը
Հաճախորդների բողոք-պահանջների հայտի ձևը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր։
Ֆինանսական համակարգի հաշտարար
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու հաճախորդների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:
Էլ. փոստ` info@fsm.am
Էլ. կայքը՝ www.fsm.am
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռախոս` (37460) 70-11-11
Ֆաքս` (37410) 58-24-21
Աշխատանքային ժամեր`
Երկուշաբթի – ուրբաթ` 09:00-ից մինչեւ 18:00
Ընդմիջում` 13.00-14.00
Ուշադրություն
«Գլաձոր» ՈՒՎԿ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների համար, և ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: