Վարկերի տրամադրման աշխարհագրական շրջանակը | Հայաստանի Հանրապետություն |
---|---|
Վարկառու | 23-65 տարեկան ՀՀ քաղաքացի |
Տրամադրվող գումարի մեծությունը | 100.000-5.000.000 ՀՀ դրամ |
Տարեկան անվանական տոկոսադրույքը | 18%-22% |
Փաստացի տոկոսադրույք | 20.39%-25.33% |
Վարկի ժամկետը | 1-5 տարի |
Վարկի գումարի և տոկոսագումարի մարումները | Ամսական, հաճախորդի ընտրությամբ՝ հավասարաչափ կամ անուիտետ* եղանակով |
Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարները | Վարկի փաստացի մնացորդի դիմաց կիրառվում է ամսական վճար՝ 0.04% ամսական |
Վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համար | Տուգանք չի կիրառվում |
Վարկառուի այլ ծախսեր | Կազմակերպությունը կարող է պահանջել 1-2 ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն |
Վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոցները | Հաճախորդը և երաշխավորները պետք է ունենան փաստաթղթավորված եկամուտներ |
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետը | Մինչև 3 աշխատանքային օր |
Տոկոսագումարների հաշվարկման կարգը | Տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի փաստացի մնացորդի դիմաց |
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժ | Անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.06% |
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժ | Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07% |
Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթերը | Համաձայն «Սպառողական վարկերի տրամադրման» կարգի հավելված 2-ի |
Վարկի ձևակերպման վայր | ՀՀ, ք. Երևան, Չարենցի փող. 1Բ |
Վարկի մարումը | Վարկի մարումը կատարվում է՝ կանխիկ եղանակով` անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում անկանխիկ՝ վարկային պայմանագրում նշված վարկային կազմակերպության բանկային հաշիվներին Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով, ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը |

*Անուիտետ վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:
Երաշխավորության պայմանագրում երաշխավորը ձեռագրով նշում է. «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում ) երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում) —– — գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ նրա կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
- ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔԻ «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԲԱԺՆԻ “ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ” ՕՐԵՆՔՈՒՄ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ Ի ՕԳՈՒՏ ՍՊԱՌՈՂԻ:
- ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» WWW.FININFO.AM ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՑ:
- «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
- ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
- ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ԱՌԱՆՑ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԵԹԵ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ (ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ):ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿՐԵԴԻՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻՆ ՎՃԱՐԵԼ ՏՈԿՈՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ:
- ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ (ՄԱՐԵԼՈՒ)՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ, ԹԵ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ ՈՉ:
- ՍՊԱՌՈՂՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ; ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ՈՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՆ Է FSM.AM: ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ:
Վարկի ստացման դիմում-հայտի ձև
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ ֆիզիկական անձի համար
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ