Հայտարարություններ
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ՝ ընկերության 2026 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ արտաքին աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք՝ 1․ չեն հանդիսանում «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքների կրողներ, 2․ հանդիսանում են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի անդամներ, 3․ ունեն առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսա-բանկային (կամ վարկային) ոլորտում աուդիտորական ծառայությունների մատուցման ուղղությամբ (միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների համար նշված պահանջը կարող է չկիրառվել), 4․ ապահովում են, որ աուդիտ իրականացնող պատասխանատու աուդիտորը՝
Մրցույթի մասնակիցները ներկայացնում են տեխնիկական և ֆինանսական հայտեր։ Տեխնիկական հայտում պետք է ներկայացնել՝ 1․ մատուցվող ծառայությունների նկարագրությունը, 2․ աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները, 3․ նախորդ հաշվետու տարվա ընթացքում աուդիտ իրականացված ֆինանսա-վարկային կազմակերպությունների ցանկը, 4․ աուդիտին ներգրավված մասնագետների (այդ թվում՝ խմբի ղեկավարի) անունները, մասնագիտական որակավորումները, փորձն ու քանակը, 5․ այլ տեղեկություններ, որոնք մասնակցի հայեցողությամբ կարող են հաստատել մատուցվող ծառայությունների որակը։ Ֆինանսական հայտում պետք է ներկայացնել՝ 1․ աուդիտի իրականացման ընդհանուր արժեքը (ներառյալ բոլոր տեսակի հարկերը և ծախսերը), 2․ վճարման եղանակը և պայմանները։ Հայտերի ներկայացման կարգը՝ Մրցութային փաթեթները ներկայացվում են կնքված ծրարով «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գրասենյակ՝ ք. Երևան, Չարենցի փողոց, 1բ, N 42 տարածք: Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 18-ը (ներառյալ)՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09:30-ից 17:30։ Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝ (+374 10) 55-15-15 հեռախոսահամարով կամ այցելել ընկերության պաշտոնական կայք՝ www.gladzoruco.am։ |
ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով վարկի վաղաժամկետ մարման ժամանակ կրեդիտավորման պայմանագրերով սահմանված և վճարված միանվագ և պարբերական միջնորդավճարները ենթակա են համամասնորեն նվազեցման և հետ վերադարձման հաճախորդներին: «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի կողմից 16.08.2019թ.-ից սկսված այն սպառողական վարկերի մասով, որոնց գծով հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվելու է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ՝ ինչի հետևանքով իրականացվելու է սպասարկման միջնորդավճարներից որոշակի գումարների հետվերադարձ: Գործընթացի կազմակերպման հետագա մանրամասների վերաբերյալ վարկային կազմակերպությունը հավելյալ տեղեկատվություն կհրապարակի իր ինտերնետային պաշտոնական կայքում: |