Վարկերի տրամադրման աշխարհագրական շրջանակըՀայաստանի Հանրապետություն
Վարկառու23-65 տարեկան ՀՀ քաղաքացի
Տրամադրվող գումարի մեծությունընվազագույնը` 1.5 մլն ՀՀ դրամ կամ վերջինիս համարժեք ԱՄՆ դոլար, առավելագույնը`100մլն ՀՀ դրամ կամ վերջինիս համարժեք ԱՄՆ դոլար
Տարեկան անվանական տոկոսադրույքը (հաստատուն)ՀՀ դրամի դեպքում՝ 14%-18%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 11%-14%
Փաստացի տոկոսադրույքՀՀ դրամի դեպքում՝ 15.1%-42.7%

ԱՄՆ դոլարի դեպքում՝ 11.7%-38.3%
Վարկի ժամկետը12 ամսից մինչև 180 ամիս
Վարկի գումարի և տոկոսագումարի մարումներըՀաճախորդի նախընտրությամբ կազմվում է ժամանակացույցը, մարումները՝


-անուիտետային* (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)

-դիֆերենցված (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է հաշվարվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)
Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներըՎարկի փաստացի մնացորդի դիմաց կիրառվում է ամսական վճար.

-մինչև 10 մլն դր-0.04% ամսական
-մինչև 20մլն դր -0.02% ամսական
-սկսած 20մլն դր-0.01% ամսական
Մինչև 15 մլն ՀՀ դրամ պայմանագրեր՝ վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համարՏուգանք չի կրառվում
15 մլն ՀՀ դրամը գերազանցող պայմանագրեր՝ վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համարՊայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը, նշված գումարից գերազանցելու դեպքում սահմանվում է տուգանք՝

ա. առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում

բ. առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում

գ.առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում
Վարկառուի այլ ծախսերըԳրավի գնահատման**, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման և ձևակերպման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր
Վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոցներըՁեռք բերվող անշարժ գույք (ապահովվածության` գնահատված շուկայական արժեքի, առավելագույնը 80%-ի չափով), այլ գրավ, երաշխավորություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ եղանակներ
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետըՄինչև 3 աշխատանքային օր
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժԱնվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժԺամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07%
Լրացուցիչ ծառայություններ Հերթական մարումից 20 առաջ քաղվածքի տրամադրում
Վարկային պայմանագրերի երկարաձգման համար վճարվում է սակագին՝ 20000 ՀՀ դրամ գումարի չափով

Վարկի մարման ժամանակացույցի փոփոխության համար վճարվում է սակագին՝ 5000 ՀՀ դրամ գումարի չափով
Գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ անվանափափոխության, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքի / համաձայնության/ համար, ինչպես նաև գրավի առարկայի հետ կապված այլ գործարքների դեպքում վճարվում է սակագին 20000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ):
այլ ծառայությունների դեպքում (հասցեի փոփոխություն,նոր անձի հաշվառում և այլ) վճարվում է սակագին 5000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ) գումարի չափով:
Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթերըՀամաձայն «Հիփոթեքային վարկերի տրամադրման» կարգի հավելված 1-ի
Վարկի ձևակերպման վայրՀՀ, ք. Երևան, Չարենցի փող. 1Բ
Վարկի մարումըՎարկի մարումը կատարվում է՝
կանխիկ եղանակով` անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում
անկանխիկ՝  վարկային պայմանագրում նշված վարկային կազմակերպության բանկային հաշիվներին
Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով, ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը

*Անուիտետ վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա հանդիսացող գույքը, որի հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից:

** Գրավի գնահատման, նոտարական վավերացման, պետական գրանցման, ապահովագրման ծախսերի գնային միջակայք

N Ծառայության անվանումը

Մատուցվող ծառայության գնային միջակայք (ՀՀ դրամ)

1. Անշարժ գույքի գնահատում 5.000-15.000
2. Գրավի պայմանագրի նոտարական վավերացում 30.000
3. Հիփոթեքի (անշարժ գույքի) գրավի պետական գրանցում 82.400

Երաշխավորության պայմանագրում երաշխավորը ձեռագրով նշում է. «Ես՝ (անուն, ազգանուն/անվանում )  երաշխավորում եմ (անուն, ազգանուն/անվանում)   —– — գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ նրա կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
  • ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
  • ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏՔԸ ՉԾԱԾԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ:
  • ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ
  • ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ ԳԱՆՁՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԴՐԱՄՈՎ, ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓՈԽԱՐԺԵՔՈՎ:
  • ՀԻՓՈԹԵՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՑՎՈՒՄ Է ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ:
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՄԵՐ ԿԱՅՔԻ «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԲԱԺՆԻ “ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ” ՕՐԵՆՔՈՒՄ: ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ Ի ՕԳՈՒՏ ՍՊԱՌՈՂԻ:
  • ՁԵԶ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» WWW.FININFO.AM ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՑ:
  • «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
  • ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ (ՄԻՆՉԵՎ 15 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՄՆ ԴՈԼԱՐ) ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
  • ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
  • ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ (ՄԻՆՉԵՎ 15 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ) ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԵԹԵ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԿԵՏ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ (ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ): ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿՐԵԴԻՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻՆ ՎՃԱՐԵԼ ՏՈԿՈՍՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ:
  • ՍՊԱՌՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ (ՄԱՐԵԼՈՒ)՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ, ԹԵ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ ՈՉ:
  • ՍՊԱՌՈՂՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ (ՄԻՆՉԵՎ 10 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ՈՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՆ Է FSM.AM: ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ:

Մեզ հետ համագործակցող անշարժ գույքի գնահատման և ապահովագրական գործակալությունների տվյալները՝

Գնահատող կազմակերպություններ

Ապահովագրական կազմակերպություններ.

null

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկի ստացման դիմում-հայտի ձև

 

Ֆինանսական կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից

February 11th, 2021 at 4:11 pm