ԲԻԶՆԵՍ

Հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, նոր բիզնեսի ստեղծման, զարգացման և այլ բիզնես նպատակների իրականացման համար.   

ԲԻԶՆԵՍ ԲԻԶՆԵՍ

Հիփոթեքային

Բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, բնակելի տան ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման նպատակների իրականացման համար  

Հիփոթեքային Հիփոթեքային

Ավտոմեքենա

Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկեր  

Ավտոմեքենա Ավտոմեքենա
 
1

16.11.2018

 ԱՌՔ  ՎԱՃԱՌՔ
 USD 483.00 498.00
 EUR 542.00 550.00
 RUR 7.00 7.40

Calculator

Visit

 

Սպառողական վարկերի տրամադրում. 

pers

 

Անշարժ կամ շարժական գույքով տրամադրվող վարկեր

մինչև 10 մլն ՀՀ դրամ

Անշարժ կամ շարժական գույքով տրամադրվող վարկեր

10 մլն ՀՀ դրամը գերազանցող

 

Ավտոմեքենա ձեռք բերման նպատակով տր.վարկեր

Առանց գրավի սպառողական վարկեր

Ուսման վարկեր

Աշխատավարձի ապահովվածությամբ «Էքսպրես» վարկեր

  

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո,
 
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,
 
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
 
5. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,
 
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:
 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
 
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
 
4. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ Կազմակերպության համար,
5. Կազմակերպությունում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
 
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազագույն մնացորդի վրա՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՜ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՏՈՐԵՎ

 

pdf-iconՏարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ

 xlsՎարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ

 abcfinance

 

 

 

Վերջին թարմացումը՝ Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2018 16:42
 
Body
Background Color
Text Color
Link Color
Background Image