ԲԻԶՆԵՍ

Հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, նոր բիզնեսի ստեղծման, զարգացման և այլ բիզնես նպատակների իրականացման համար.   

ԲԻԶՆԵՍ ԲԻԶՆԵՍ

Հիփոթեքային

Բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, բնակելի տան ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման նպատակների իրականացման համար  

Հիփոթեքային Հիփոթեքային

Ավտոմեքենա

Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկեր  

Ավտոմեքենա Ավտոմեքենա
 
1

16.11.2018

 ԱՌՔ  ՎԱՃԱՌՔ
 USD 483.00 498.00
 EUR 542.00 550.00
 RUR 7.00 7.40

Calculator

Visit

 

Հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, նոր բիզնեսի ստեղծման, զարգացման և այլ բիզնես նպատակների իրականացման համար. 

 

                                  

ÒºèܲðβîÆð²Î²Ü ¶àðÌàôܺàôÂÚ²Ü  Üä²î²Îàì îð²Ø²¸ðìàÔ ì²ðκðÆ

ä²ÚزÜܺðÀ

Գրավի առարկայի գտնվելու վայրը Հայաստանի Հանրապետություն
Տրամադրվող գումարի մեծությունը նվազագույնը` 1մլն ՀՀ դրամ կամ վերջինիս համարժեք ԱՄՆ դոլար,
առավելագույնը` ելնելով ձեռնարկատիրական գործունեության վերլուծության արդյունքներից
Տարեկան անվանական տոկոսադրույքը 14%-24%
Վարկի ժամկետը առավելագույնը 84 ամիս
Վարկի գումարի և տոկոսագումարի մարումները Անուիտետ* եղանակով
Վարկային հաշվի սպասարկման և գումարի տրամադրման միջնորդավճարները

1. Վարկային հայտի ուսումնասիրության վճար` միանվագ 40 հազ. ՀՀ դրամ

2. վարկի սպասարկման միջնորդավճար`վարկի պայմանա-գրային գումարի 2.5% միանվագ` ոչ պակաս 25 հազ ՀՀ դրամ, վճարը գանձվում է վարկի տրամադրման պահին

3. Վարկը կանխիկ տրամադրման դեպքում` 0.5%, անկանխիկի դեպքում` 0.3%

Վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համար Տուգանք` մարվող գումարի

ա. 3%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 1-2 տարիների ընթացքում

բ. 1%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 3-րդ և ավելի տարիների ընթացքում

Վարկառուի այլ ծախսերը Գրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրանցման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր**
Վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոցները Գրավ (անշարժ կամ շարժական գույք. ապահովվածության` գնահատված լուծարային արժեքի, առավելագույնը 70%-ի չափով), երաշխիք, երաշխավորություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ եղանակներ
Վարկային հայտի ուսումնասիրության ժամկետը Մինչև 3 աշխատանքային օր
Տոկոսագումարների հաշվարկման կարգը Տարեկան անվանական տոկոսադրույքով` վարկի փաստացի մնացորդի դիմաց
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժ Անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տույժ՝ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժ Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07%
Վարկառուի կողմից պահանջվող փաստաթղթերը Համաձայն «Բիզնես վարկերի տրամադրման» կարգի հավելված 2-ի
Èñ³óáõóÇã ͳé³ÛáõÃÛáõÝÝ»ñ 
  • Վարկային պայմանագրերի երկարաձգման համար վճարվում է սակագին՝ 20000 ՀՀ դրամ գումարի չափով

  • Վարկի մարման ժամանակացույցի փոփոխության համար վճարվում է սակագին՝ 5000 ՀՀ դրամ գումարի չափով

  • Գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ անվանափափոխության, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքի / համաձայնության/ համար, ինչպես նաև գրավի առարկայի հետ կապված այլ գործարքների դեպքում վճարվում է սակագին 20000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ):
  • այլ ծառայությունների դեպքում (հասցեի փոփոխություն,նոր անձի հաշվառում և այլ) վճարվում է սակագին 5000 ՀՀ դրամ (այդ թվում ԱԱՀ) գումարի չափով:

  *Անուիտետ վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

** Գրավի գնահատման, նոտարական վավերացման, պետական գրանցման, ապահովագրման ծախսերի գնային միջակայք

 

N

Ծառայության անվանումը

Մատուցվող ծառայության գնային միջակայք (ՀՀ դրամ)

1.

Անշարժ գույքի գնահատում

5.000-15.000

2.

Շարժական գույքի գնահատում

3.000-10.000

3.

Շարժական գույքի ապահովագրում

Գույքի շուկայական արժեքի 2.5%

4.

Գրավի պայմանագրի նոտարական վավերացում

10.000 – 15.000

5.

Հիփոթեքի (անշարժ գույքի) գրավի պետական գրանցում

36.700

6.

Շարժական գույքի պետական գրանցում

0 – 5.000

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկառուի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում վարկային կազմակերպությունն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա և իրացնել այն: Գրավի առարկայի իրացումից ստացված գումարը վարկառուի պարտքը չծածկելու դեպքում մնացած գումարը կարող է մարվել վարկառուի այլ գույքի բռնագանձման և իրացման հաշվին
  • Գրավի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից: Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա հանդիսացող գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում է վարկառուի (գրավատուի) կողմից
  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
  • Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով, վարկի տրամադրման օրվա` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարումմները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
  • Վարկառուի կողմից իր վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու կամ թերի կատարելու դեպքում նրա մասին տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկվի  Վարկային ռեգիստր և Վարկային բյուրո (ԱՔՌԱ), որը բացասաբար կազդի վարկառուի վարկային պատմության վրա և հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկեր ստանալիս:

 

 

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո,
 
3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր,
 
4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
 
5. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,
 
6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:
 


Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
 
2. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունեն բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած ՙՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ՚-ի,
3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
 
4. Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ Կազմակերպության համար,
5. Կազմակերպությունում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
 
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկի ստացման դիմում-հայտի ձև

 

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ

 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազագույն մնացորդի վրա՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՜ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՍՏՈՐԵՎ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ 

xlsՎարկերի տոկոսադրույքների հաշվարկման կարգ

Վերջին թարմացումը՝ Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2018 16:44
 
Body
Background Color
Text Color
Link Color
Background Image