Վարկի նպատակ
Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով վարկ
Վարկառուի նկարագիր
23-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Վարկառուին ներկայացվող պահանջներ
Վարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի գումար
500,000-30,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
6-120 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք
18%-22%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք
19.75%-52.13%
Ամսական սպասարկման վճար (հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդից)


Մինչև 10 մլն ՀՀ դրամ 0.04% ամսական
10 մլն-20 մլն ՀՀ դրամ 0.02% ամսական
Սկսած 20 մլն ՀՀ դրամից 0.01% ամսական
Տոկոսագումարների հաշվարկման կարգը
Տարեկան անվանական տոկոսադրույքով՝ վարկի փաստացի մնացորդի դիմաց
Վարկի տրամադրման եղանակ
Անկանխիկ
Վարկի մարման եղանակ
Ամսական, հաճախորդի ընտրությամբ՝ անուիտետային եղանակով* կամ դիֆերենցված**
Վարկառուի այլ ծախսեր
Գրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրացման և ձևակերպման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր***
Վարկի ապահովվածություն
Ձեռք բերվող (մինչև 10 տարվա արտադրության) ավտոմեքենա, երաշխիք, երաշխավորություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ եղանակներ
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն
Գրավի շուկայական արժեքի 70%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ



Մինչև 15 մլն ՀՀ դրամ պայմանագրերի վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համար տուգանք չի կիրառվում
15 մլն ՀՀ դրամը գերազանցող պայմանագրերի վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համար՝
Մարվող մայր գումարի 3%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 1-2 տարիների ընթացքում
Մարվող մայր գումարի 1%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 3-րդ և ավելի տարիների ընթացքում
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
Կազմակերպոթյան կողմից պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո որոշման կայացումը տևում է առավելագույնը 3 աշխատանքային օր, հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում
Վարկի տրամադրման ժամկետ
Վարկը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ համապատասխան պետական մարմիններից գրավի գրանցման իրավունքի վկայականը ստանալուն պես
Հաստատաված վարկային հայտի վավերականության ժամկետ
Առավելագույնը 5 աշխատանքային օր
Վարկի ձևակերպման վայր
«Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ թիվ 42
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժ
Անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժ
Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07%
Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններ



Արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր
Դրական կամ չեզոք վարկային պատմություն
Կայուն եկամտի աղբյուր
Գրավի առարկայի համապատասխանություն կազմակերպության կողմից ընդունելի չափանիշներին
Վարկային հայտը մերժելու գործոններ






Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած <<ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման>> կարգի
Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ
Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ կազմակերպության համար
Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տեղեկատվության տրամադրում
Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը
Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը
Վարկի վճարման եղանակներ

Կանխիկ եղանակով`
անմիջապես վարկային կազմակերպության դրամարկղում (հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց թիվ 1բ թիվ 42),
Անկանխիկ եղանակով՝
1․ «Արդշինբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 2474602514470000, ԱՄՆ դոլար 2474602514470010,
2․ «ԱյԴի բանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11817068806300, ԱՄՆ դոլար 11817068806301,
3․ «Արցախբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 22325000913900, ԱՄՆ դոլար 22325000913902
4․ «Ամիօբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11500583623036, ԱՄՆ դոլար 11500993230832
5․ Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով` ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը։
Լրացուցիչ ծառայություններ



Վարկային պայմանագրի երկարաձգման համար վճարվում է սակագին՝ 20,000 ՀՀ դրամ գումարի չափով
Վարկի մարման ժամնակացույցի փոփոխության համար վճարվում է սակագին՝ 5,000 ՀՀ դրամ գումարի չափով
Գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ անվանափոխության, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրակնացնելու նպատակով վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքի (համաձայնության) համար, ինչպես նաև գրավի առարկայի հետ կապված այլ գործարքների դեպքում վճարվում է սակագին՝ 20,000 ՀՀ դրամ
Այլ ծառայությունների դեպքում (հասցեի փոփոխություն, նոր անձի հաշվառում և այլ) վճարվում է սակագին՝ 5,000 ՀՀ դրամ

Քաղվածքների տրամադրման պայմաններ

<<Գլաձոր ՈւՎԿ>> ՓԲԸ յուրաքանչյուր ամսվա 16-ին անվճար էլեկտրոնային կապի միջոցով (e-mail) սպառողներին է ներկայացնում կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի ու մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն՝ ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/05-ի պայմաններին համապատասխան: Քաղվածքները և նրանց կրկնօրինակները սպառողների պահանջով տրամադրվում են անվճար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ <<ԳԼԱՁՈՐ ՈւՎԿ>> ՓԲԸ ԿԱՅՔԻ <<ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ>> ԲԱԺՆԻ <<ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ։
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է www.fininfo.am։
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏՔԸ ՉԾԱԾԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ։
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է : ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՍՊԱՌՈՂԻՆ (ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)։
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՄԻՆՉԵՎ 15 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։
ՎԱՐԿԱՏՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ, ՈՐ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՍ ԶՐԿՎԵԼՈՒ Է ԻՐ ԳՈՒՅՔԻՑ, ՏՐԱՄԱԴՐԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԳՐԵՐԻ և ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ, ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ, 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑԵԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՌՆՎԱԶՆ 1 ՕՐ ԱՌԱՋ ՀԻՇԵՑՆԵԼ ԱՌԿԱ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԱՅԴ ՄԱՍԻՆ։
ՍՊԱՌՈՂՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ (ՄԻՆՉԵՎ 10 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ՈՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՆ Է www.fsm.am: ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։
ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ, ԹԵ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ ՈՉ:
ՄԻՆՉԵՎ 15 ՄԼՆ․ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ/ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ: ՆՎԱԶԵՑՄԱՆ/ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՊԵՏԱԿԱՆ (ՆՈՏԱՐԱԿԱՆ, ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՅԼՆ), ԳՐԱՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ։
*Անուիտետային վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից, սակայն, սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:
**Դիֆերենցված վարկի մարման եղանակի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն, տոկոսավճարները անհավասարաչափ են, նվազում են՝ հաշվարկվելով վարկի մնացորդի նկատմամբ: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են: Մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ։
***Գրավի գնահատման և գրավադրման հետ կաված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից։ Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա հանդիսացող գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում է վարկառուի (գրավատուի) կողմից։ Գրավի գնահատման, նոտարական վավերացման, պետական գրանցման, ապահովագրման ծախսեի գնային միջակայք՝
Ծառայության անվանումը Մատուցվող ծառայության գնային միջակայք 
1․ Շարժական գույքի գնահատում 3,000-10,000 ՀՀ դրամ
2․ Շարժական գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացում 11,000 ՀՀ դրամ
3․ Շարժական գույքի ապահովագրություն գույքի շուկայական արժեքի 2.5%
4․ Շարժական գույքի պետական գրանցում մինչև 5,000 ՀՀ դրամ
5․ Շարժական գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացում առավելագույնը 15,000 ՀՀ դրամ
6. Նոտարական փաթեթներում առկա հայտարարություն/համաձայնություն ամուսնացած լինելու դեպքում՝ կնոջ/ամուսնու համաձայնություն՝ 8.000 ՀՀ դրամ
ամուսնացած չլինելու դեպքում՝ ամուսնացած չլինելու վերաբերյալ հայտարարություն` 1.500 ՀՀ դրամ

«Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցող  ընկերություններ

 

 Ապահովագրական ընկերություններ
Անշարժ և շարժական գույքի գնահատման գործակալություններ
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
հասցե՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք՝ 47, 48, 50 հասցե՝ ք. Երևան, Թումանյան 8
հեռ. +374 (10) 59-21-21 հեռ. (010) 54-07-40, (091) 54-27-50, (094) 54-27-60
«Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ էլ. փոստ info@olivergroup.am
հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 10, տարածք 110, «Պիացցա Գռանդե» Բիզնես Կենտրոն «Ափթայմ» ՍՊԸ
հեռ. +374 (10) 53-64-94 հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 73/1 շենք,
«Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ <<Մակկոնի>> բիզնես  կենտրոն 1-ին հարկ
հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 62, տարածք 93-93/1 հեռ. (060) 53-53-71, (098) 53-53-14
հեռ. +374 (60) 27-57-57 էլ. փոստ info@uptimeiic.org
«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
հասցե՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց, 67 շենք,
Republic բիզնես կենտրոն 2-րդ հարկ
հեռ. (010) 54-48-82
էլ. փոստ info@cost.am
«Գառդի» ՍՊԸ
հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 7 թիվ 4
հեռ. (091) 22-01-63
էլ. փոստ gardiltd@gmail.com

Տեղեկատվական ամփոփագրերից տարբերվող պայմաններով վարկերը տրամադրվում են ընկերության խորհրդի որոշմամբ

 

Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ

                                                                                        Մինչև 2024թ. նոյեմբերի 01-ը գործող տեղեկատվական ամփոփագրեր դիտել

                                                                                         Մինչև 2023թ. հուլիսի 24-ը գործող տեղեկատվական ամփոփագրեր դիտել

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

November 11th, 2024 at 10:53 am